Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ փարթիից հետո առավել հայտնի դարձած Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը վերջնականապես դադարեցվել է, իսկ տաղավարներն էլ ապամոնտաժվել: Նման որոշում կայացվել էր օգոստոսի 4-ին եւ Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվել էր, որ սկանդալի կենտրոնում հայտնված հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։
Այսօր ArmLur.am-ը այցելել էր հանգստի գոտու տարածք եւ արձանագրել՝ ինչ իրավիճակ է այժմ: Նշենք, որ հանգստի գոտին չի գործում եւ տաղավարներն էլ ապամոնտաժված են, իսկ տարածքում անմխիթար վիճակ է տիրում. մաքուր չէ, տարածքում էլ մարդ չկա:
«Սպիտակ Շորժա» լողափում անցկացված բազմամարդ խնջույքի թեման քննարկվեց ոչ միայն այն պատճառով, որ համավարակի օրերին հակահամաճարակային կանոններ էին խախտվել, այլև որ խախտողների թվում էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Միջոցառման կադրերը լրատվամիջոցներում հայտնվելուց հետո լողափում ստուգումներ անցկացրեց տեսչական մարմինը, և պարետի որոշմամբ Սևարնա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու գործունությունը դադարեցվեց 14 օրով: Ապա պարզվել է, որ տարածքը փաստացի օգտագործողը` անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մելքումյանն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է և չունի կառուցապատման թույլտվություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան