Պարգևատրումներ՝ Անկախության տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու համար գերագույն արժեք է, իսկ ոստիկանության ծառայողի համար՝ նաև նվիրումով և անմնացորդ ծառայելու շարժառիթ: Այս մասին հայտնում են ոստիկանության կրթահամալիրից։

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Անկախության տոնի 29-րդ տարեդարձի՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետևյալ ծառայողները ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են. Քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյանը՝ պատվոգրով, Ծառայության բաժնի կուրսի պետ, ոստիկանության մայոր Էդգար Պողոսյանը՝ ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար առաջին աստիճանի կրծքանշանով:

Շնորհավորում ենք պարգևատրվածներին՝ մաղթելով նորանոր մասնագիտական բարձունքներ:

 

 




Լրահոս