
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Երևան Բասկետ»-ը սեփական հարկի տակ 90-33 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Միշել Մարտինյանը(Երևան Բասկետ), ով վաստակեց 34 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: