Սեպտեմբերի 19-ին` ժամը 19։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան (վարորդ Վահե Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 6 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: