
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացված է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։