Սեպտեմբերի 23-24-ը տեղի է ունեցել Единая Россия կուսակցության խորհրդի 12-րդ համագումարը, որին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ ՀՀԿ խմբակցության անդամները,- այսօր հետագա քաղաքական զարգացումների շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:”Համագումարին մասնակցել ենք ես եւ Գագիկ Մինասյանը: Հանդիպել ենք Единая Россия խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովի հետ: Հանդիպման շրջանակներում Գրիզլովը հստակ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Հայաստանում ՀՀԿ-ի եւ Ռուսաստանում Единая Россия-ի հաղթանակները շատ կարեւոր են”:
Գագիկ Մելիքյան. Գրիզլովի համար ՀՀԿ-ի հաղթանակը շատ կարեվոր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ