
«Լոռի» ՖԱ սպորտային տնօրեն է նշանակվել Արսեն Մարգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից:
Մարգարյանն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը։
Աշխատել է «Փյունիկ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբներում։
2012-14 թթ․ զբաղեցրել է ռուսական «Օրյոլ» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։ Այնուհետեւ Մարգարյանը նույն պաշտոնն է զբաղեցրել «Չերտանովո» ակումբում։
2016-2018 թթ․ աշխատել է «Կոնոպլյով» ֆուտբոլի ակադեմիայում՝ որպես սելեկցիոն բաժնի ղեկավար։
2018-19 թթ․ աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես սկաուտինգի բաժնի մասնագետ։
«Լոռիում» է 2020 թվականի հուլիսից։