Անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ եւ խիզախ որդիներն են այլեւ, դուստրերը. Աննա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի շնորհավորական խոսք է ուղղել Անկախության տոնի առթիվ:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր երկիրը, մեր ինքնությունը, պատմությունը, հնարավորություններն ու մեր ներուժը:

Երկրի անկախությունն ու ազատությունը սկսվում է անհատի անկախությունից ու ազատությունից: Երկիրը անկախ, ազատ եւ ուժեղ է միայն այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական եւ առողջական վիճակից, իրեն ազատ, անկախ ուժեղ եւ պաշտպանված է զգում այդ երկրում:

Այսօր մեր հասարակության մեծամասնությունը կազմում են կանայք, եւ, ցավոք, նրանցից շատերն ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում իրենք նախընտրած մասնագիտությամբ աշխատելու, արժանապատիվ կյանքով ապրելու, տարբեր իրավիճակներում իրենց ու իրենց երեխաների իրավունքները պաշտպանելու, քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու կամ պետության ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու համար:

Ազատ եւ անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ եւ խիզախ որդիներն են այլեւ, դուստրերը, որոնք կարող են լինել նույնքան քաջ եւ խիզախ, միեւնույն ժամանակ արժանապատիվ եւ խոնարհ մայր, քույր, կին ընտանիքներում եւ քաղաքացի՝ իրենց երկրում:

Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է առանձին վերցրած ամեն մի քաղաքացու՝ այդ երկրում ապրելու եւ արարելու հավասար հնարավորություններով:

Շնորհավոր Սեպտեմբերի 21, շնորհավոր Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը:




Լրահոս