ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մովսես Խորենացու մեդալով՝
Սամվել Գևորգի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ հուշարձանագետ (հետմահու)
Լիպարիտ Տիգրանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ մանկագիր
Մադլենա Մինասի ԳԱՐԱԳԱՇՅԱՆԻՆ լրագրող, թարգմանիչ (Ռումինիա)
Ալբերտ Վարազդատի ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ գրականագետ, թարգմանիչ
Վաչե Ռոբերտի ՇԱՐԱՖՅԱՆԻՆ կոմպոզիտոր
Հաղթանակ Շմավոնի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ գեղանկարիչ
Հասմիկ Գեղամի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
Մարտին Շահենի ԵՐԻՑՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: