ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում ներկայացրեց մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։
«Որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ մնանք, կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում 2050 թվականի ռազմավարություն։ Միթե սա նշանակում է, որ կառավարությունը համարում է, որ այս մեծամասնությունը․․․ այս կառավարությունը անխուսափելիորեն պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվականը։ Իհարկե ոչ, որովհետև մենք այդ ռազմավարությունն ընկալում ենք որպես համազգային շարժում», – նշեց նա։