Ինչ օգտակար հատկություններ ունի արքայանարինջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արքայանարինջը (խուրմա) ավանդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ, լյարդը պաշտպանող բնական միջոց։

Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտի պաշար, կանխում է վաղաժամ ծերացումը, քաղցկեղի եւ այլ վտանգավոր հիվանդությունների առաջացումը, ամրապնդում է իմունիտետը:

1. Մարսողության կարգավորում

Մարսողության ճիշտ ընթացքի կարևոր պայմաններից մեկը բավարար քանակի բջջանյութի օգտագործումն է, իսկ արքայանարինջն այդ տեսանկյունից կարելի է ռեկորդակիր համարել: Այդ հատապտուղը հարուստ է В6 վիտամինով և ֆոլաթթվով, որոնք նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը:

2. Այտուցների կանխարգելում

Արքայանարինջը համարվում է բնական դիուրետիկ, այսինքն, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը: Միաժամանակ այն պարունաում է կալիում, ինչը թույլ չի տալիս հեղուկի հետ դուրս բերել նաև օգտակար հանքային նյութերը:

3. Տեսողության բարելավում

Բացի В և С վիտամիններից, այդ էկզոտիկ հատապտուղը հարուստ է նաև А վիտամինով (կարոտինով), որը բարենպաստ ազդեցություն է գործում մեր աչքերի, գունընկալման, գիշերային տեսողության սրության, ինչպես նաև կոնյունկտիվիտի նախազգուշացման վրա:

4. Իմունիտետի ամրապնդում

Տարվա սառը եղանակին արքայանարինջն ընդունակ է փոխարինել դեղերը: С վիտամինի բարձր պարունակությունն օգնում է կանխել շնչառական հիվանդությունները և գրիպը, իսկ բետա կարոտինը նպաստում է նոր իմունային բջիջների զարգացմանը:

5. Ծերացման դանդաղեցում

Արքայանարինջը հարուստ է հակաօքսիդանտներով` կատեխիններով, որոնք կանխում են բջիջների քայքայումն ազատ ռադիկալների ազդեցության ներքո: Հենց այդ ֆլավոնոիդներն են հատապտղին տտպություն հաղորդում, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է գործում լնդերի առողջության վրա:

6. Սրտի առողջության ամրապնդում

Կալիումի բարձր պարունակությունն այս հատապտուղն անփոխարինելի է դարձնում սրտի հիվանդություններ ունեցողների համար: Իր հատկությունների շնորհիվ արքայանարինջը կարող է փոխարինել վալոկորդինը: Օրական ընդամենը 2-3 պտուղը կստիպեն մոռանալ սրտի ցավերի մասին և կօգնեն պայքարել աթերոսկլերոզի դեմ:




Լրահոս