Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։
Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից Արսեն Հ․-ն (ծնված 2002 թ․), ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք:
Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։