Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։
Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։
Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 22-ին քաղաք Աբովյանում։
Կրթություն
1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
1994-1999թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» բաժին:
Աշխատանքային գործունեություն
2020 թ-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
2018 թ-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:
Հոկտեմբեր 2014 -օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:
Դեկտեմբեր 2013 – նոյեմբեր 2017թթ.
«Ջեյ Սի Էյ» Հայաստանի Ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:
Ապրիլ 2012 – հոկտեմբեր 2014 թթ.
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:
Հունվար 2005 -ապրիլ 2012թթ.
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Հուլիս 2003 – հունվար 2005թթ.
Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:
Անձնական տվյալներ
1999-2001թթ. ՀՀ Զինված Ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:
Հիշեցնենք, որ Գրիգոր Գուլյանը եղել «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում: