Armlur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:
Մեր աղբյուրների վկայությամբ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը: Ըստ ամենայնի՝ կողմերն արդեն պատշաճ ծանուցվել են եւ վաղը հետաքրքիր դատավարություն է սպասվում: Նախնական տեղեկություններով, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Նկատենք, որ նա հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառ բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո:
Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները համապետական հանրահավաք են հրավիրել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ