ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ անդրադառնալով ընդդիմադիր երեք ուժերի՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին: ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները հայտարարում են, թե իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում: Մենք փորձեցինք իշխանական խմբակցության պատգամավորից պարզել՝ որ ոլորտներում են իրենք ձախողվել եւ ինչ են մտածում ընդդիմադիր ուժերի սպասվելիք հանրահավաքի մասին:
«Միանշանակ չենք ձախողել: Պարզապես այդ ուժերի համար պետք են որոշ ձեւակերպումներ՝ կապ չունի իրականության հետ աղերս ունի թե ոչ, որպեսզի իրենց համար քաղաքական օրակարգ ձեւավորեն: Ըստ իս, եթե իրենք թողնեն մարդկանց կամքին, որպեսզի մարդիկ իրենք որոշեն՝ կմասնակցեն հանրահավաքի, թե ոչ, ապա շատ զվարճալի տեսարանի ականատես կլինենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան