Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. ով է փոխարինում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանձնել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ է հանձնել, որի պատասխանը ևս դրական էր: Այս մասին հայտնում է մարզպետը:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,-հայտնել է մարզպետը:

Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Մարզպետը Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:




Լրահոս