Խորհրդակցություն՝ կառավարությունում. քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները:

Քննարկումը ծավալվել է կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների, կապիտալ ծախսային ծրագրերի, կառավարության առաջնահերթությունների, նպատակադրումների և հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետը կարևորել է ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ ոլորտային ուղենիշների նպատակադրումը և այդ բաղադրիչի ակտիվ կիրառումը բյուջեի նախագծի մշակման գործընթացում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ապահովել պետբյուջեի նախագծի փոխգործելիությունը ռազմավարական մյուս փաստաթղթերի հետ:




Լրահոս