
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Մետաղագործների փողոցի 27-ամյա մի բնակիչ պարբերաբար գողություն է արել՝ հափշտակել է մորը փողերը։
Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ 2019 թվականի սեպտեմբերից այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է մոր փողերը՝ շուրջ 245.000 դրամ։
Հանցագործության մասին ընդունվել է հաղորդում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։