ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննի Նիկոլ Փաշինյանին մեղադրող դատավորը. ինչ անցյալ ունի Մացոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաղը  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի: Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը:  Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նկատենք, որ նա հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառ բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո: Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները համապետական հանրահավաք են հրավիրել:

Ի դեպ,  դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների  համաձայն,  այնպես է արվել, որ Գագիկ Ծառուկյանի գործը Կենտրոնի դատարանի հերթապահության օրը լինի: Իսկ ահա կենտրոնի նստավայրը հերթապահություն է իրականացրել սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ Ծառուկյանի գործը դատարան է մուտք եղել անցած շաբաթ եւ կոնկրետ մակագրվել է Մնացական Մարիտրոսյանին , որը առավել հայտնի է իր քաղաքական որոշումներով:

Ով է Մնացական Մարտիրոսյանը. վերջինս պատահական դատավոր չի համարվում: Վերջինս հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Հայտնի գործն ու որդու դեպքը Ի դեպ օրերս դատավորի շուրջ աղմկահարույց միջադեպ արձանագրվեց Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանություն եւ դանակահարություն էր տեղի ունեցել , որին ականտես, մասնակից էր եղել դատավոր Մնացական Մարտիրոսյանի `Մացոյի որդին է՝ Անտուան Մնացականյանը, որը ներկայացել է ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք:

Սակայն ավելի ուշ իրավապահները նշեցին, թե վերջինիս որդին ընդամենը դեպքին ականատես է եղել եւ կատարվածին ոչ մի մասնակցություն չի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս