
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։
N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։