
Սեպտեմբերի 22-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 50 կմ հարավ՝ Էյն Քանա գյուղում, որտեղ գտնվում է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման կենտրոնակայանը։
newsru.co.il կայքը հավելում է, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել է ավտոլցակայանում: Ծխի սյան բարձրությունը հասել է մի քանի տասնյակ մետրի: Բնակիչներից մեկի խոսքով՝ պայթյունի ժամանակ գետինը ցնցվել է:
Մանրամասները՝ տեսանյութում