Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց մահացած ծննդկան Սեդայի աղջիկը: Ինչպես հայտնի է, կնոջ մահվան դեպքով ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Սեդա Ասատրյանի հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող կնոջ հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի եղել։ Առավոտյան հիվանդանոց է գնացել, դրանից ժամեր անց հարազատները չեն կարողացել Սեդայի հետ կապ հաստատել։ Նրանց խոսքով՝ երբ հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, իմացել են, որ Սեդան մահացած է։
Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև բժշկական կենտրոնը՝ նշելով, որ ջեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: Սակայն 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:
Մանրամասները՝ տեսանյութում