
Ստամբուլում մարմանվաճառության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ուկրաինայի և Բելառուսի 15 քաղաքացիներ։ Ինչպես տեղեկացնում է tert.am -ը` հղում կատարելով թուրքական “Դողան” գործակալությանը, 15 կանայք ձերբակալվել են Ստամբուլի Քումբուրգազ թաղամասի սթրիփթիզ ակումբներից մեկում։ Իրավապահներն ակումբում կավատության կասկածանքով ձերբակալել են նաև 7 քաղաքացիների։ Հետաքննության ավարտից հետո մարմնավաճառները կարտաքսվեն իրենց երկրներ։