
Առաջին լոմբարդը, որը մինչեւ այսօր գործում է, բացվել է 1618 թվականի ճիշտ այս օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Լոմբարդը համարվում է ֆինանսական աշխարհի ամենահին հասատատություններից մեկը եւ հարուստ պատմություն ունի: Նշենք, որ լոմբարդների մասին առաջին հիշատակությունները նշվում են հունական եւ հռոմեական ձեռագրերում: Իսկ Չինաստանում ներկայիս լոմբարդների սկզբունքով աշխատող հաստատությունները գործել են 3 հազար տարի առաջ: