ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի փոխմարզպետ֊փոխնախարար եղբոր՝ Արսեն Դարբինյանի որդին լքել է ՊԵԿ բաժնի պետի պոստը և տեղափոխվել «ՍՕՍ» բարեգործական հիմնադրամ, որը ՀՀԿ «օրկնական» ֆոնդերից է։ Ընդ որում, այդ բարեգործական ֆոնդի հոգաբարձուների անդամ է նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Իսկ Հարություն Դարբինյանին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել էր եւ նշել, որ նա ըստ էության մեքենայի առուվաճառքով է զբաղված եղել: Ամեն դեպքում այն ժամանակ նրա ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրի տվյակներն ուսումնասիրելից պարզ էր դարձել, որ ինքն ու կինը մի քանի մեքենա են գնում ու վաճառում:
Օրինակ, 2017 թվականին նա ձեռք էր բերել 3 հատ ավտոմեքենա, որոնք էլ նույն տարում վաճառել էր: Երկու ավտոմեքենա գնվել է յուրաքանչյուրը 1 մլն դրամով, երրորդը` 1 մլն 250 հազար դրամով, վաճառվել են երկուսը` 1 մլն դրամով, իսկ երրորդը` 1 մլն 135 հազար դրամով: