Բնականաբար որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվերակության արդյունքում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Սահմանադրական դատարանի անդամ Էդգար Շաթիրյանը: Ինչպես հայտնի է, այսօր Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրություն:
Հարցին՝ ինքը հավակնո՞ւմ է դառնալ ՍԴ նախագահ, Շաթիրյանը հարցին չպատասխանեց. «Աշխատանքային նիստը կմեկնարկի, կլինեն միգուցե առաջադրումներ, միգուցե՝ ինքնաառաջադրումներ, կլինեն քննարկումներ»:
Հարցին, արդյոք համարում է, որ Հրայր Թովմասյանը նույնպես կարող է լինել ՍԴ նախագահ, Շաթիրյանն արձագանքեց. «Բոլորն էլ իմ գործընկերներն են եւ տեղին չեմ հարամում ոչ պարոն Թովմասյանին, ոչ պարոն Խունդկարյանին այս առումով թիրախավորելը: Բոլորն էլ առնվազն տեսականորեն կարող են հավակնել այդ պաշտոնին: Ինչո՞ւ բացառել դա»:
Մանրամասները՝ տեսանյութում