Որեւէ առաջադրում իմ կողմից չի կատարվելու, ինքնաառաջադրում չի լինելու: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությանը:
Հարցին, թե ում ինքը կտա իր ձայնը, ՍԴ դատավորն ասաց. «Դեռ այս պահին չկան առաջադրված թեկնածուներ: Կտեսնենք, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչպիսի տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնհատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ կլինի իմ մոտեցումն ու դիրքորոշումը»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում