ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է օբսերվացիան և ինչպես պետք է մեկուսանան Հայաստան եկողները. նոր հրաման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ անմիջական շփված , համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Եվ հրամանն արդեն ուժի մեջ է մտել:

Նախ նշենք, որ օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով  հիվանդի հետ անմիջական շփված ` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:

Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության և սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։

Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։

Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն:

Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:

Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները և այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) և ջրով։

Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում:

Ինքնամեկուսացման և մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս