ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։

Զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով, իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։




Լրահոս