Այսօր Սահմանադրական դատարանում նախատեսված է աշխատանքային քննարկում, որի ժամանակ Սահմանադրական դատարանի անդամները պետք է իրենց միջից ընտրեն նախագահ եւ փոխնախագահ: Առավոտյան Սահմանադրական դատարանի անդամները ժամանեցին դատարան, սակայն ՍԴ նախագահի հավանական թեկնածուների մասին չցանկացան խոսել կամ անուններ տալ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանում ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրության հարցով աշխատանքային նիստը կմեկնարկի 15:30-ին: