ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հրավիրված գագաթնաժողովի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այն մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Գագաթնաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըստ ավանդույթի առիթը բաց չի թողել քննադատելու իսրայելական իշխանությունների պաղեստինյան քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահը նորից Իսրայելին մեղադրել է «պաղեստինյան հողերը օկուպացնելու, պաղեստինցիներին ճնշելու մեջ» և հավելել, որ Անկարան չի աջակցի ոչ մի պայմանագրի, որտեղ «հաշվի չեն առնվի պաղեստնիցի ժողովուրդի շահերը»։
Էրդողանը նաև կոչ է արել աշխարհի տարբեր երկրներին հրաժարվել իրենց դեսպանությունները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից։
Ի պատասխան դրան՝ Իսրայելի ներկայացուցիչը ցուցադրաբար, որպես բողոքի նշան, լքել է նիստերի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ։