ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. կորոնավիրուսի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի օգոստոսին գրանցվել է առքուվաճառքի 16․400 գործարք, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6.3%-ով ավելի է։ Այսինքն՝անշարժ գույքի շուկայում  աճ է նկատվում։ Եղած սահմանափակումներից հետո առքուվաճառքի գործարքները ևս կայուն աճ ունեն։ Հանրապետությունում օգոստոսին գրանցվել է 4․904 առքուվաճառքի գործարք, որից 1․323-ը՝ Երևանում։ Այստեղ մի հետաքրքիր տենդենց կա. մարզերի գյուղական համայնքներում գործարքների 39% աճ է գրանցվել, իսկ մարզային քաղաքներում՝ մոտավորապես 7% աճ։

Իսկ Երևան քաղաքում հակառակ պատկերն է՝ գործարքների քանակի նվազում կա: Կառուցապատողներից անշարժ գույքի ձեռքբերման գների աճ հիմնականում գրանցվել է 2018-19 թվականներին։ Շուկայում գնանկում տեղի է ունեցել, բայց չնչին տոկոսներով։ Օրինակ, 2020 թվականի հունիս-հուլիս ամիսների համեմատ, օգոստոսին անշարժ գույքի շուկայում 1.1%-ի չափով գնանկում է տեղի ունեցել։ Ինչպես արդեն նշեցի՝ Երևան քաղաքում գործարքների նվազում է նկատվում, և հենց այդ պատճառով է նաև այս գնանկումը։ Բայց իրական պատկերը կերևա ամբողջ տարվա հաշվետվության արդյունքում:

Քանի որ գյուղատնտեսական ցածր տոկոսով վարկեր են առաջարկվել կառավարության կողմից, խթանվել է, որպեսզի հենց գյուղերում հողեր ձեռք բերեն։ Իսկ ինչ վերաբերում է հողերի գնման և հետագայում գյուղատնտեսական հողը բնակելի դարձնելու հարցին, ապա  այս տարի արդեն իսկ 396 հողի նպատակային նշանակություն է փոխվել` նախորդ տարվա 427-ի փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս