ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք չէ խանգարել, որ իշխանությունը եկեղեցի ոտնահարի, բյուջեն թալանի. Արտաշես Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանը  ArmLur.am-ի հետ «Օրվա հերոոսը» հաղորդման շրջանակներում զրուցել է մշակութային ճգնաժամի, ինչպես նաեւ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին:

«Եթե ուզում են պետությունը ոչնչացնել, ապա պետք է սկսել մշակույթի ոչնչացումից, իսկ այսօր մեր մշակույթը գլխատված է: Սա վերաբերում է լեւոնական, սերժառոբական, պիցայակեր, գրանտակեր, լափամանակեր բոլորին: Պետք չէ խանգարել ժողովրդի կողմից ընտրված, որը շատ մեծ հաջողությամբ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրը, այսինքն՝ վաճառում ենք Արցախի խնդիր, ոչնչացնում են արժեհամակարգ, ապագա սերունդների հավատն են գողանում, այն ծրագրերը, որոնք դրված են մեր իշխանության առջեւ, մարդիկ լուծում են եւ պետք չէ խանգարել:

Եթե լափամանակերները չեն կարողանում միահամուռ լինել, ուրեմն թողեք մարդիկ աշխատեն, ինչու չեք թողնում՝ մարդիկ եկեղեցին ոտնահարեն, եկեղեցին արժեզրկեն, արտաքին հարաբերությունները փչացնեն, ավանդական ընտանիքներն արժեզրկեն կամ օրինական կարգով բյուջեն թալանեն: Մարդիկ աշխատում են, ծրագիրր է դրված, եւ եթե դուք չեք կարողանում միասնական լինեք, թողեք՝ մարդիկ արհամարհեն գյուղացուն, մարդիկ հասարակություն պառակտեն, գործազրկություն ավելացնեն, կոնվենցիաներ ընդունեն»,-նշում է նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս