ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբրահամ Մանուկյանի հարցը հասավ Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարցը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչի որոշումը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան եւ դեռեւս Վճռաբեկ դատարանից նորություն չկա:

Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի, բավարարել էր Հրանտ Անանյանի և Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը: Արդյունքում, դատարանը բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց Աբրահամ Մանուկյանին ազատ արձակել նիստերի դահլիճից: Եվ հիմա վերջինիս հարցը Վճռաբեկ դատարանում է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ֊ ական նախկին պատգամավոր Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու հարցում Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս