Սահմանադրական դատարանի այսօրվա աշխատանքային նիստի ժամանակ բովանդակային քննարկում չի եղել, չնայած Սահմանադրական դատարանի բոլոր անդամներն էլ ներկա են եղել նիստին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի անդամ Էդգար Շաթիրյանը:
Նա նաև հայտնեց, որ նիստի ժամանակ որոշում է կայացվել չբավարարել լրատվամիջոցների միջնորդությունը, որով առաջարկվել էր ներկա գտնվել նիստին:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ ըստ էության այսօր Սահմանադրական դատարանի աշխատանքային նիստում չեն հասցնի ընտրել ՍԴ նախագահ եւ փոխնախագահ:
Մանրամասները՝ տեսանյութում