Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացան «Լոռի»-«Փյունիկ», «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումները:
«Գանձասար-Կապան»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շիրակ»-ին` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ: Կապանյան ակումբի կազմում աչքի ընկան Ռոկաս Կրուսնաուսկասը (դուբլ), Վբեյմար Անգուլոն, Ջոսեֆ Օմա Ադահը և ինքնագոլի հեղինակ դարձավ Իշխանյանը:
Օրվա մյուս խաղում «Լոռի»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին:
Այս տուրի շրջանակներում նախօրեին «Նոա»-ն 0:3 հաշվով պարտության էր մատնել «Ուրարտու»-ին, իսկ սեպտեմբերի 24-ին կկայանա «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումը: