«Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է». Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը Լավրովը քննարկել է տարածքներ ազատելու հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատման որոշումներ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ այս հարցով Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, միաժամանակ հորդորել այսուհետ առաջնորդվել դրանով, ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, «որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո, հիշեցնենք, ադրբեջանական խորհրդարանի կայքում հաղորդագրությունում էր տարածվել, որում նշվում է, թե Լավրովը հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

Նույն հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ասել է․ «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է գալիս օկուպացված 5 շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային ու հաղորդակցության համակարգերի վերականգնման օգտին»։




Լրահոս