
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ եղբայրը Վարդաբլուր գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է ծառերի ճյուղեր:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր: