ՄԱԿ-ի իր ելույթում Ս.Սարգսյանը մոռացավ Պաղեստինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

IzRus իսրայելական  պորտալն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում (սեպտեմբեր 20-30) Պաղեստինի անկախության ճանաչման հարցին՝ նշելով, որ տվյալ խնդրի շուրջ առաջացել է պարադոքսալ իրավիճակ։ Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանն է բավական ակտիվորեն աջակցել Պաղեստինին։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չհիշատակեց պաղեստինյան հիմնախնդրի մասին։ Մինչդեռ ԱՊՀ մուսուլմանական երկրների դիրքորոշումները Պաղեստինի հարցում բավական տարօրինակ ձևով կիսվեցին։ Օրինակ, Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնք մուսուլմանական աշխարհում Իսրայելի թերևս միակ ռազմավարական գործընկերներն են, միանշանակորեն աջակցեցին պաղեստինցիներին։ Հենց այդ երկու երկրներին է բաժին ընկնում Իսրայելի սպառած նավթի 90 տոկոսը։ Բացի այդ, Ադրբեջանը հետխորհրդային տիրույթում իսրայելական սպառազինության ամենամեծ ներկրողն է։ Իսրայելական պորտալը Բաքվի ու Աստանայի այդ դիրքորոշումը պայմանավորում է հետևյալ գործոններով. ա) Իսրայելի ու մուսուլմանական աշխարհի հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանի ու Ղազախստանի համար անհրաժեշտ է իրենց հավատակիցների աչքում ,վերականգնվելե՝ սիոնիստների հետ սերտ կապեր պաշտպանելու համար։բ) Ադրբեջանն ու Ղազախստանն իրենց ռազմավարական շահերն իրագործելիս զգում են մուսուլմանական երկրների աջակցության կարիքը. Նազարբաևի դեպքում խոսքը Կենտրոնական Ասիայի առաջատար դառնալու և Արևելքի ու Արևմուտքի միջև կապող օղակ դառնալու ձգտման մասին է, իսկ Ալիևի պարագայում՝ Ղարաբաղի հարցում միջազգային արենայում աջակցություն ստանալու մասին։ գ) Այդ երկու հետխորհրդային երկրները բավական բարդ հարաբերություններ ունեն իրենց հարավային հարևաններ Թուրքիայի ու Իրանի հետ։ Երկու երկրները չեն ցանկանում ավելորդ անգամ սադրել Անկարային ու Թեհրանին՝ հատկապես երբ խոսքը հեռավոր իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին է, ուր ուղղակիորեն չեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Պաղեստինի անկախության ճանաչման հարցին՝ նշելով, որ տվյալ խնդրի շուրջ առաջացել է պարադոքսալ իրավիճակ։ Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանն է բավական ակտիվորեն աջակցել Պաղեստինին։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չհիշատակեց պաղեստինյան հիմնախնդրի մասին։ Մինչդեռ ԱՊՀ մուսուլմանական երկրների դիրքորոշումները Պաղեստինի հարցում բավական տարօրինակ ձևով կիսվեցին։ Օրինակ, Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնք մուսուլմանական աշխարհում Իսրայելի թերևս միակ ռազմավարական գործընկերներն են, միանշանակորեն աջակցեցին պաղեստինցիներին։ Հենց այդ երկու երկրներին է բաժին ընկնում Իսրայելի սպառած նավթի 90 տոկոսը։ Բացի այդ, Ադրբեջանը հետխորհրդային տիրույթում իսրայելական սպառազինության ամենամեծ ներկրողն է։ Իսրայելական պորտալը Բաքվի ու Աստանայի այդ դիրքորոշումը պայմանավորում է հետևյալ գործոններով. ա) Իսրայելի ու մուսուլմանական աշխարհի հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանի ու Ղազախստանի համար անհրաժեշտ է իրենց հավատակիցների աչքում ,վերականգնվելե՝ սիոնիստների հետ սերտ կապեր պաշտպանելու համար։բ) Ադրբեջանն ու Ղազախստանն իրենց ռազմավարական շահերն իրագործելիս զգում են մուսուլմանական երկրների աջակցության կարիքը. Նազարբաևի դեպքում խոսքը Կենտրոնական Ասիայի առաջատար դառնալու և Արևելքի ու Արևմուտքի միջև կապող օղակ դառնալու ձգտման մասին է, իսկ Ալիևի պարագայում՝ Ղարաբաղի հարցում միջազգային արենայում աջակցություն ստանալու մասին։ գ) Այդ երկու հետխորհրդային երկրները բավական բարդ հարաբերություններ ունեն իրենց հարավային հարևաններ Թուրքիայի ու Իրանի հետ։ Երկու երկրները չեն ցանկանում ավելորդ անգամ սադրել Անկարային ու Թեհրանին՝ հատկապես երբ խոսքը հեռավոր իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին է, ուր ուղղակիորեն չեն շոշափվում նրանց շահերը։ Աղբյուրը` 1.am




Լրահոս