
Բջջային հեռախոսների խոշոր արտադրող Nokia ֆիննական ընկերությունը կրճատում է 3500 աշխատատեղ,- գրում է The Wall Steet Journal -ը: Ընկերությունից հայտնել են, որ տարվա վերջում կփակվի Ռումինիայի գործարանը: Բացի այդ, քննարկվում է նաեւ Ֆինլանդիայում, Հունգարիայում եւ Մեքսիկայում ձեռնարկությունները փակելու տարբերակը: Nokia-ն պատրաստվում է կենտրոնացնել իր արտադրությունը Բեռլինում, Բոստոնում եւ Չիկագոյում կոմերցիոն գործողությունների վրա: Ընկերությունից փաստում են, որ այս քայլով նրանք փորձում են շուկայում առավել պահաջված դառնալ: Նշենք, որ Nokia-ում աշխատում էր շուրջ 140 հազար մարդ: