Սահմանադրական դատարանում այս պահին ընդմիջում է: Ինչպես հայտնի է, այսօր Սահմանադրական դատարանի անդամները կրկին հավաքվել են, որպեսզի ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ: Եվ ահա լրագրողների հետ զրույցում ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը հայտնել է եւ ընդմիջում է, սակայն անգամ չեն հասել թեկնածուների առաջադրման փուլին:
«Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտման փուլին, թե ինչ արդյունք կլինի, չեմ ուզում ենթադրություններ անել, այնուհետև անցում կկատարվի թեկնածուների առաջադրմանը։ Եկեք խնդիրը որևէ կերպ չանձնավորենք, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,-նշեց նա։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընթացքում երկար ելույթ է ունեցել Հրայր Թովմասյանը, սակայն բովանդակային քննարկման չեն հասել:
Հավելենք, որ ՍԴ նիստը կշարունակվի 14:30-ին: