Ով է քննելու սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը, սակայն այդ ամենով հանդերձ վերջինիս գործը ուղարկվել է դատարան, եւ այն քննելու է դատավոր Մարինե Մելքոնյանը:

Ինչպես հայտնի է Արման Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքիե սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար անձ, ունենալով հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իրավասու լինելով ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ԲԴԽ-25-Ո-58 որոշման ուժով իրավասու լինելով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնելու նրա շահերը, կնքելու գործարքներ, օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի կողմից սահմանված կարգով տնօրինելու Դատարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից գույքի տնօրինման դեպքերի, Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու առաջարկություններ՝ Դատարանի աշխատակազմի գործունեության հիմանական ուղղությունների, մասնավորապես՝ աշխատանքային ծրագերի մասին, ներկայացնելու Դատարանի աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, ապահովելու Դատարանի աշխատակազմի բնականոն գործունեությունը Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ՝ 2019-2020 թվականների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Կարեն Գալստյանին, Երեմ Մխիթարյանին, Վարդան Վարդանյանին, Գառնիկ Ժամկոչյանին և Աստղիկ Կոստանդյանին հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի հաշվարկներ, միանվագ պարգևատրման մասին հրամաններ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի, Վարդան Վարդանյանի, Գառնիկ Ժամկոչյանի և Աստղիկ Կոստանդյանի աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես գումարներ Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի, Վարդան Վարդանյանի, Գառնիկ Ժամկոչյանի և Աստղիկ Կոստանդյանի անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ, որից Գառնիկ Ժամկոչյանի և Վարդան Վարդանյանի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվելով վերջինիս տրամադրության տակ, նրանց անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել և ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի և Աստղիկ Կոստանդյանի կողմից։

Արդյունքում Արման Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ յուրացման և վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով 7.348.576 գումարներ։ Գործը մտել է դատարն եւ այն քննելու է դատավոր Մարինե Մելքոնյանը:

Ն.Հ.




Լրահոս