ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խելացի» անասնաշենքի կառուցման ծրագրում փոփոխություններ են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ապահովման պետական աջակցության ծրագրին շահառուների մասնակցության գործընթացը կպարզեցվի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ծրագրին մասնակցության նպատակով այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ներկայացվել է 281 դիմում, կնքվել է 37 պայմանագիր, 9 տնտեսավարողի տրամադրվել է փոխհատուցում՝ ավելի քան 49 մլն դրամ: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 281 տնտեսություններում կատարված տեղազննությունից հետո միայն 261-ն են համապատասխանել ծրագրի չափանիշներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուսուցողական դասընթացները կկազմակերպվեն 2021 թվականից հունվարի 1-ից։

Պարզվում է՝ հանվել է ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմակերպության կողմից նախարարություն հայտի ներկայացման եւ հրապարակվող ծրագրի կապալառուների ցանկում ընդգրկման պահանջը: Ավելին, տնտեսավարողներին հնարավորություն է տրվել ազատ ընտրելու կառուցող կազմակերպությանը: Ի դեպ, այս պահանջի հանվելը շատերին է ուրախացրել. չէ որ բազմաթիվ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կարող են ինքնուրույն կառուցել իրենց «խելացի» անասնաշենքը:

Ս.Հ.




Լրահոս