ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Ալոյի գործը կհասնի ՀՀ վճռաբեկ դատարան. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը 2020 թ. օգոստոսի 10-ին բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:

2020 թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանը , իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող, «Տիզ» մականվամբ հայտնի Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները, եւ վերջիններս հայտնվել էին ազատության մեջ:

2020 թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները և կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր:
Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության:

«Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի պաշտպան Հունան Բաբայանը հայտնեց, որ վերաքննիչի որոշումը բողոքարկում է ՀՀ Վճռաբեկ դատարան:

Ն.Հ.




Լրահոս