Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր երեկոյան ԱԺ-կառավարություն-մարզպետներ ֆորմատով կրկին հանդիպում է սպասվում ՔՊ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակում: Ըստ մեր տեղեկությունների` որոշում կա, որ նման ֆորմատով հանդիպում լինելու է ամեն շաբաթ: Իշխանությունները նպատակ ունեն այդ ձևաչափով խոսել, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք «թոփ» թեմաներ են ու քննարկելու կարիք ունեն:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ օրակարգի վերաբերյալ որևէ որոշում չկա, նշվել է, որ պետք է հարցեր փոխանակել, հուզող խնդիրների մասին խոսել: Մանրամասները կհայտնենք քիչ անց:
Սոնա Գրիգորյան