Ինչ է ասել Հրայր Թովմասյանը ՍԴ դռնփակ նիստի ժամանակ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի աշխատանքային դռնփակ նիստից: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե ինչ է իր մեկուկես ժամվա ելույթի ընթացքում ասել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:

Մասնավորապես, վերջինիս դուր չեն եկել հնի ու նորի բաժանումները, որ արվում են այս օրերին: Հրայր Թովմասյանն իր ելույթում ասել է՝ «եթե ես հին եմ ու պետք է գնամ, այսինքն չպետք է լինեմ դատարանի նախագահ, եւ Երվանդ Խունդկարյանը պետք է գա, ինքն էլ է հին եւ ինչու պետք է դառնա դատարանի նախագահ, կասե՞ք տարբերությունը»:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, ինքն ասել է, եթե կա մեկը, որը կարող է հավակնել ու դառնալ ՍԴ նախագահ, ապա դա Արման Դիլանյանն է:




Լրահոս