Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին երդմնակալության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ ոչ: Շնորհավորանք արդեն եղել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է Լուկաշենկոյին երդմնակալության կապակցությամբ:

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինն ավելի վաղ շնորհավորել էր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ինչպես հեռախոսով, այնպես էլ սեպտեմբերին Ռուսաստանում կայացած պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում:




Լրահոս