
Այսօր սեպտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում, ԱրմԴավ կոմֆորտ տաքսի սերվիսին պատկանող Daewoo Nexia մակնիշի Լ 1315 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին ու սյանը:Հարվածի ուժը այնքան մեծ է եղել որ սյունը մեկ մետրի չափ նետվել էր մայթին: Հարվածից հետո մեքենան գրեթե հասել է մոտակա սեփական տան տանիքին: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ասֆալտի ծածկույթի վրա առկա է եղել արգելակման մոտ 10 մետրանոց հետքը: Հարևանները ուրախությամբ նշում էին որ արգելակման շնորհիվ իրենք փորձանքից են ազատվել այլապես մեքենան կարող էր հայտնվել իրենց տանը: Տեսանյութը և լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի