Սմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից․ Փաշինյանը ստորագրեց որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գոգյանը մի քանի ամիս առաջ է ազատման դիմումը ներկայացրել, սակայն վարչապետ Փաշինյանը որոշումը չէր ստորագրում։




Լրահոս