Վարչապետը ստորագրեց Գրիշա Թամրազյանի հրաժարականի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիշա Թամրազյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ այսօր առավոտյան գրել էր, որ փոխնախարարը հրաժարականի դիմում կներկայացնի:




Լրահոս